Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։
ԵՍԱՅԻ 29:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ինչպես որ երազի մեջ քաղց են զգում և ուտում ու արթնանալով տեսնում, որ դա սին երազ էր, կամ ինչպես մեկը, որ երազում ծարավում է և խմում ու արթնանալով նորից ծարավ է մնում, և իզուր է անցնում հոգու այդ ցանկությունը. այդպես պիտի լինի նաև բոլոր հեթանոսների զորությունը, որոնք զորքով հավաքվեցին և ելան ընդդեմ Երուսաղեմի և Սիոն լեռան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես որ քաղցածը երազ է տեսնում, թե ուտում է, ապա արթնանում է՝ փորը դատարկ, և ինչպես ծարավածը երազ է տեսնում, թե խմում է, ապա զարթնում է, թուլացած է, և սիրտը պապակած է, այդպես պիտի լինի բոլոր ազգերի բազմությունը, որոնք պատերազմի են դուրս գալիս Սիոն լեռան դեմ։ |
Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։
Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, և բոլոր հակառակորդներդ պիտի կորչեն։
Եթե փնտրես, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դեմ թշնամություն էին անում. քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան։
Հյուսնն իր համար գործիք կռեց, ուրագը սրեց և տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու հղկեց և իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, անգամ ջուր չի խմելու։
Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու, նրա հետ նաև քո բոլոր ամբաստանողներին։ Որովհետև Տիրոջ ծառաների համար ժառանգություն կա, և դուք արդար պիտի լինեք իմ առջև»,- ասում է Տերը։
Ահա արագընթաց են լեռների վրա ոտքերն ավետարանչի, որ խաղաղություն է հայտարարում։ Տոնի՛ր քո տոները, Հուդա՛, կատարի՛ր քո ուխտերը, որպեսզի այլևս չշարունակեն անցնել՝ հնանալու։ Վախճանվեց. մաշվեց ու վերացավ։