ՆԱՈՒՄ 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Ահա արագընթաց են լեռների վրա ոտքերն ավետարանչի, որ խաղաղություն է հայտարարում։ Տոնի՛ր քո տոները, Հուդա՛, կատարի՛ր քո ուխտերը, որպեսզի այլևս չշարունակեն անցնել՝ հնանալու։ Վախճանվեց. մաշվեց ու վերացավ։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապարհի՛ն նայիր, թիկունքդ պնդացրո՛ւ, ուժերդ հավաքի՛ր։ Տես գլուխը |
Բայց ինչպես որ երազի մեջ քաղց են զգում և ուտում ու արթնանալով տեսնում, որ դա սին երազ էր, կամ ինչպես մեկը, որ երազում ծարավում է և խմում ու արթնանալով նորից ծարավ է մնում, և իզուր է անցնում հոգու այդ ցանկությունը. այդպես պիտի լինի նաև բոլոր հեթանոսների զորությունը, որոնք զորքով հավաքվեցին և ելան ընդդեմ Երուսաղեմի և Սիոն լեռան։