Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։
ԵՍԱՅԻ 28:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար՝ նրա հիմքում, և ով հավատա նրան, չի ամաչելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա նրան, խուճապի չպիտի մատնվի։ |
Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։
Նրանց աղեղները փշրվեցին, և թուլացան ջլերը նրանց բազուկների Հակոբի հզոր Աստծու օգնությամբ։ Նրանից է Իսրայելի զորությունը՝ քո հոր Աստծուց։
Նրանք, առավոտյան կանուխ արթնանալով, գնացին Թեկովայի անապատը։ Երբ նրանք ճանապարհ էին ընկնում, Հովսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեք, Հուդայի և Երուսաղեմի բնակիչնե՛ր, հավատացե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և նա էլ ձեզ կհավատա, հավատացե՛ք նրա մարգարեներին ու հաջողություն կունենաք»։
Իսկ ի՞նչ պատասխան են տալու ազգերի թագավորները, քանի որ Տերը հաստատեց Սիոնի հիմքերը, և նրա շնորհիվ պիտի փրկվեն ժողովրդի աղքատները»։
Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
«Ո՛վ դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից
Նրանից դիտեց ու նրանից պատրաստեց, նրանից է իր աղեղը բարձրությամբ, և նրանից կելնի ամեն ոք, ով կհալածի նրանով։
Քանի որ այն քարը, որ դրեցի Հեսուի երեսի առջև, այն քարի վրա յոթ աչքեր կան. ահա ես խորխորատ կփորեմ,- ասում է Ամենակալ Տերը,- և կշոշափեմ այդ երկրի բոլոր անօրենությունները մի օրում։
Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։
Դուք չե՞ք կարդացել Սուրբ Գրքի այն խոսքը, թե՝ “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ։
ինչպես որ գրված է. «Ահա Սիոնի մեջ դնում եմ քար գայթակղության և ժայռ գլորման, և ամեն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու» (հմմտ. Ես. 28.16)։
մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։