Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛վ լիցի»։ Եվ Հիսուսը, նրանց նայելով, ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրված է, թե՝ “Այն վեմը, որ անարգեցին շինողները, նա՛ անկյունաքար եղավ” (Սաղ. 117(118).22)։
Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։
Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար՝ նրա հիմքում, և ով հավատա նրան, չի ամաչելու։