Սողոմոնը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, որտեղ Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր Ոռնա Հեբուսացու կալում։
Ինչպես ծառաների աչքերն են Իրենց տիրոջ ձեռքերին, Եվ ինչպես աղախնի աչքերն են Իր տիկնոջ ձեռքին, Այնպես էլ մեր աչքերն են Դեպի քեզ, Տե՜ր, Աստվա՛ծ մեր, Մինչև որ ողորմես մեզ։
Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար՝ նրա հիմքում, և ով հավատա նրան, չի ամաչելու։
նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ, նրանց ողջակեզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, քանզի իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի»։