ԵՍԱՅԻ 12:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրախությամբ ջո՛ւր առեք փրկության աղբյուրներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք ուրախությամբ ջուր պիտի հանեք փրկության աղբյուրներից |
Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։
Այլ գետեր կբխեցնեմ լեռների վրա և դաշտերի մեջ՝ աղբյուրներ, անապատը կվերածեմ ջրերի լճակների և տոչորված երկիրը՝ վտակների։
Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարավելու, ո՛չ էլ արևից խորշակահար են լինելու, և նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբյուրների ակունքների մոտ պիտի տանի նրանց։
քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, լքեց և իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։
Ամեն շնչավոր ու շարժվող էակ, բոլոր նրանք, որոնց վրա այս գետը գա, ապրելու են։ Այնտեղ շատ ձուկ է բազմանալու, որովհետև այս ջուրը, հասնելով այնտեղ, բուժիչ է լինելու։ Կենդանանալու և ապրելու է ամեն ոք, ում վրա հասնի այս գետը։
Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով,
Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։
Եվ Գառը, որ իր աթոռի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը, Աստված նրանց աչքերից կսրբի արցունքի ամեն մի կաթիլ։
Աննան աղոթքի կանգնեց ու ասաց. «Սիրտս ամրացավ Տիրոջ շնորհիվ, իմ ուժն ավելացավ Տիրոջ շնորհիվ, բերանս լայն բացվեց իմ թշնամիների վրա, լցվեցի ուրախությամբ, քանի որ փրկեցիր ինձ։