Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 47:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ամեն շնչավոր ու շարժվող էակ, բոլոր նրանք, որոնց վրա այս գետը գա, ապրելու են։ Այնտեղ շատ ձուկ է բազմանալու, որովհետև այս ջուրը, հասնելով այնտեղ, բուժիչ է լինելու։ Կենդանանալու և ապրելու է ամեն ոք, ում վրա հասնի այս գետը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում այն բոլոր տեղերում, ուր գնում է գետը, պիտի ապրի, և ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հասնում, ուր նրանք պիտի թարմանան, և ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 47:9
27 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ջրերի վրա դրեցիր նրա վերնահարկը։ Նա, որ ամպերի մեջ է ընթանում Եվ շրջում հողմի թևերի վրա։


Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։


Ուրախությամբ ջո՛ւր առեք փրկության աղբյուրներից։


Լուսնի լույսն արեգակի լույսի պես պիտի լինի, իսկ արեգակի լույսը յոթնապատիկ շատ պիտի լինի, պիտի դառնա յոթ օրվա լույսի չափ, այն օրը Տերը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարվածը, պիտի բուժի քո վերքերի ցավերը։


Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հյուսիսից և ծովից, և ոմանք՝ պարսից երկրից»։


«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի, առանց գինու և ճարպի համար վճարելու։


Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։


Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի եք լինելու։


Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։


Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը.


Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր լսեն, կապրեն,


«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։


Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։


օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։


Նրանք լսում էին և փառավորում Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին։


Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։


Եվ ավելի ու ավելի էին շատանում Տիրոջը հավատացողները՝ տղամարդկանց և կանանց բազմությունը,


Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։


որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։


Այդպես էլ գրված է, որ առաջին մարդը՝ Ադամը, «եղավ իբրև շնչավոր էակ» (Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ