Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։
ԵՍԱՅԻ 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստծու երկյուղի հոգին պիտի լցնի այն։ Ո՛չ ըստ երևացածի պիտի դատի նա և ո՛չ էլ ըստ խոսքերի հանդիմանի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի. նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի, |
Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։
Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստնությունը կար։
Քո ծառային այնպիսի մի՛տք տուր, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը, որովհետև ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»։
Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղները կուղղես դեպի բարություն,
Նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, իսկ մեր փրկությունը պիտի լինի մեր գանձերի շնորհիվ։ Մեզ հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը. ահա դրանք են արդարության գանձերը։
Եվ դա նրա համար լինելու է իր կալվածքն Իսրայելում։ Եվ իշխանները այլևս չեն բռնանալու իսրայելացիների՝ իմ ժողովրդի վրա. բաժանված հողն էլ Իսրայելի տունն է ժառանգելու ըստ իրենց ցեղերի»։
Դատաստան կանի բազում ժողովուրդների մեջ և կհանդիմանի հզոր ազգերին մինչև հեռավորները. իրենց սրերից խոփեր կկոփեն, և իրենց գեղարդներից՝ մանգաղներ, և այլևս ազգն ազգի վրա սուր չի բարձրացնի, և այլևս չեն սովորի պատերազմել։
և կարիք չկար, որ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ի՛նչ կար մարդու մեջ։
Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լավը և վատը զանազանելու մեջ։
Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։