24 Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։
Աստվա՛ծ, ո՞վ է քեզ նման. Մի՛ լռիր ու մի՛ դադարիր, Աստվա՛ծ։
Ովքեր անիրավին համարում են արդար և արդարին՝ անիրավ, պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև։
Ձեզ՝ իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչեք խելամուտ լինել իրավունքի մեջ, լավ չէ դատաստանի ժամանակ աչառու լինել»։
ովքեր կաշառքի համար արդարացնում են ամբարիշտին և արդարի իրավունքն են գողանում։
Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։
«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Արդար դատաստանո՛վ դատեք, ողորմությո՛ւն և գթությո՛ւն արեք յուրաքանչյուրդ ձեր եղբորը։
Երուսաղեմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել։
Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում,
Յուրաքանչյուրին դիտում եք ըստ արտաքին տեսքի. եթե մեկն իր մեջ վստահ է, որ Քրիստոսին է պատկանում, թող հետևյալն էլ խորհի իր մտքում, որ ինչպես ինքն է պատկանում Քրիստոսին, նույնպես և մենք ենք պատկանում։
Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։
այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի և չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի։
Իսկ եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ իբրև օրինազանցներ դատապարտվելով օրենքից։