Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
Ես նրանց այնպիսի սիրտ եմ տալու, որ ճանաչեն ինձ, թե ես եմ Տերը. նրանք ինձ համար ժողովուրդ պիտի լինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված, որպեսզի նրանք իրենց ամբողջ սրտով ինձ դառնան։
Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։
և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։
Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։
Նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, իսկ մեր փրկությունը պիտի լինի մեր գանձերի շնորհիվ։ Մեզ հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը. ահա դրանք են արդարության գանձերը։