Արքան երրորդ անգամ հիսնապետ ուղարկեց հիսուն հոգով։ Երրորդ հիսնապետը եկավ, Եղիայի առջև ծնկի իջավ և աղաչելով ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, բարի՛ աչքով նայիր ինձ ու քո այս հիսուն ծառաներին,
ԵՍԱՅԻ 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչո՞ւ եք նոր վերքեր հասցնում՝ ավելացնելով անօրենությունները։ Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ եք դեռևս պատժվում՝ ապստամբությունը շարունակելով։ Ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած։ |
Արքան երրորդ անգամ հիսնապետ ուղարկեց հիսուն հոգով։ Երրորդ հիսնապետը եկավ, Եղիայի առջև ծնկի իջավ և աղաչելով ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, բարի՛ աչքով նայիր ինձ ու քո այս հիսուն ծառաներին,
մեղանչեցինք մենք և մեր թագավորները, իշխանները, քահանաներն ու մեր հայրերը և չկատարեցինք քո պատվիրանները, չհետևեցինք քո օրենքներին և այն վկայություններին, որ տվեցիր մեզ։
ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։
Ժողովուրդը, որ բնակվում է դրանց մեջ, չպիտի ասի, թե տանջվեցինք, որովհետև նրա մեղքերին թողություն եղավ։
Թե որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառյուծը՝ իր պուտերը, դուք էլ կկարողանաք բարություն անել, դուք, որ սովորել եք չարիք գործել։
Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։
Այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստվածներին, նաև այնտեղ եղած բոլոր կանանց մեծ բազմությունն ու ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր եգիպտացիների երկրում, Պաթուրեսում, պատասխան տվեցին Երեմիային՝ ասելով.
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։
գնամ հարուստների մոտ և նրանց հետ խոսեմ. գուցե նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրենքները»։ Բայց ահավասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։
Յուրաքանչյուրդ ձեր ընկերոջից զգո՛ւյշ եղեք և հույս մի՛ դրեք ձեր եղբայրների վրա, որովհետև ամեն եղբայր խաբելով խաբում է, և ամեն բարեկամ ընթանում է նենգությամբ։
այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։
“Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու. գերին ու հզորին՝ պահելու։ Բոլորին արածեցնելու եմ արդարությամբ”։
տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք խնամել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին հետ չեք դարձրել, կորածին չեք փնտրել, դիմացկունին տանջել եք։