Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 9:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 մեղանչեցինք մենք և մեր թագավորները, իշխանները, քահանաներն ու մեր հայրերը և չկատարեցինք քո պատվիրանները, չհետևեցինք քո օրենքներին և այն վկայություններին, որ տվեցիր մեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եվ մեր թագավորները, մեր իշխանները և մեր հայրերը չկատարեցին քո օրենքը և ականջ չդրեցին քո պատվիրաններին ու վկայություններին, որոնցով նրանց էիր հիշեցնում։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 9:34
13 Խաչաձեւ Հղումներ  

Տերը բոլոր մարգարեների ու տեսանողների միջոցով Իսրայելին ու Հուդային զգուշացրեց՝ ասելով. «Դարձե՛ք ձեր չար ճանապարհներից, պահե՛ք իմ պատվիրանները, իմ կանոններն ու օրենքները, որ պատվիրեցի ձեր հայրերին, և որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառա մարգարեների միջոցով»։


Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայությունները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստվածների հետևից, և իրենք էլ իրենց շրջապատող ազգերի նման սնոտի աստվածներ պաշտողներ դարձան։ Մինչդեռ Տերը պատվիրել էր, որ չնմանվեն նրանց։


Մեր հայրերն անհավատարիմ եղան ու չարիք գործեցին Տիրոջ առջև, լքեցին նրան և իրենց երեսները շուռ տվեցին Տիրոջ խորանից,


Արդ, այս ամենի համար ի՞նչ պատասխան տանք քեզ, Տե՛ր, որովհետև անտեսեցինք քո օրենքն ու պատվիրանները,


Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։


Դու արդար ես այն ամենի մեջ, որ մեր մեղքերի պատճառով մեր գլխին բերեցիր, որովհետև ճշմարտությամբ գործեցիր.


Չգնահատեցինք քո գթությունն ու բազում բարությունը, որ շնորհեցիր մեզ, և այս լայն, ընդարձակ և բարեբեր երկրում, որ տվեցիր մեզ, չծառայեցինք քեզ, այլ մեր սրտերը շրջեցինք քո օրենքներից և գերության մատնվեցինք մեր մեղքերի պատճառով։


որովհետև նրանք չանսացին իմ խոսքերին,- ասում է Տերը.- ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին. կանխապես ուղարկեցի, բայց դուք չլսեցիք,- ասում է Տերը։-


բայց անպայման կկատարենք ամեն բան, ինչ ելավ մեր բերանից. խունկ կծխենք երկնքի թագուհուն, նրան նվերներ կընծայենք, ինչպես արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագավորներն ու մեր իշխանները Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, երբ առատ էինք հացով, վայելքի մեջ էինք ու չարիք չէինք տեսնում։


Ու ես միշտ էլ կանխավ ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, և ասացի. “Մի՛ արեք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։


Քանի որ իմ իրավունքը փոխարինեցին հեթանոսների անիրավության հետ և իմ օրենքները՝ իրենց շուրջը գտնվող երկրների օրենքների հետ, որովհետև մերժեցին իմ իրավունքը և իմ օրենքներով չընթացան”։


Այն ժամանակ այդ օրհներգությունն իբրև վկայություն նրանց դեմ պիտի ելնի, նրանք ու նրանց հետնորդները չպիտի մոռանան դա։ Ես գիտեմ նրանց չարությունը, որ նրանք գործեցին այսօր այստեղ, նախքան ես նրանց կտանեմ այն բարեբեր երկիրը, որը խոստացա նրանց հայրերին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ