Այս բաներից հետո էլ Հերոբովամը չհրաժարվեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհյանների քրմեր էր դարձնում. ով ուզում էր, նրան ձեռնադրում էր, և նա դառնում էր մեհյանների քուրմ։
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։