ԵՍԱՅԻ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ոչ էլ այն, որ դրանցով գաք ու կանգնեք իմ առաջ։ Քանզի ո՞վ խնդրեց դա ձեզնից, որ գաք ու կոխոտեք իմ գավիթները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ գալիս եք ինձ պաշտելու, ո՞վ է այդ պահանջել ձեզնից, որ կոխոտեք իմ սրահները։ |
Քո ժողովրդի բոլոր արու զավակները տարվա մեջ երեք անգամ պետք է ներկայանան Տիրոջը՝ քո Աստծուն։
Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ ավելորդ տեղը թող չփութա Աստծու առաջ խոսք ասելու. որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ քո խոսքերը թող սակավ լինեն։
Մի՞թե ձեր աչքին ավազակների քարայր է դարձել իմ այս տունը, որի վրա իմ անունն է դրված։ Ահավասիկ ես տեսա,- ասում է Տերը։-
Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ, ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը, բայց արդարություն գործել, ողորմություն սիրել և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։
«Խոսի՛ր երկրիդ ժողովրդի և քահանաների հետ ու կասես. “Եթե պահք պահեք և կոծ անեք հինգերորդ կամ յոթերորդ ամիսներին, ահա յոթանասուն տարի, մի՞թե ինձ համար պահք պահած կլինեք։
Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։
Տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին, քո արուները պետք է կանգնեն Տիրոջ՝ քո Աստծու առջև այն վայրում, որ կընտրի Տերը։ Ոչ ոք Տիրոջ՝ քո Աստծու առջև դատարկաձեռն չպետք է երևա,