Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 23:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Քո ժողովրդի բոլոր արու զավակները տարվա մեջ երեք անգամ պետք է ներկայանան Տիրոջը՝ քո Աստծուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Տարին երեք անգամ քո բոլոր արու մարդիկ պիտի ներկայանան Ամենակալի առջև՝ Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 23:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին, քո արուները պետք է կանգնեն Տիրոջ՝ քո Աստծու առջև այն վայրում, որ կընտրի Տերը։ Ոչ ոք Տիրոջ՝ քո Աստծու առջև դատարկաձեռն չպետք է երևա,


Տարին երեք անգամ քո բոլոր արու զավակները թող ներկայանան Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն,


Եվ երբ նա տասներկու տարեկան դարձավ, տոնի սովորության համաձայն՝ Երուսաղեմ ելան։


Աստվա՛ծ, մեզ դառնալով՝ դու պիտի ապրեցնես մեզ, Քո ժողովուրդը քեզանով պիտի ուրախանա։


երբ ամբողջ Իսրայելը հավաքվի, Տիրոջ՝ քո Աստծու առջև կանգնելու համար, այն վայրում, որ կընտրի Տերը, այս օրենքները կկարդաք Իսրայելի որդիներին ի լուր,


Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։


«Տարվա մեջ երեք անգամ ինձ համար տոն կկատարեք։


Դու ես ինձ հզորացնող Աստվածը. Ինչո՞ւ մոռացար ինձ, Ինչո՞ւ տրտում գնամ իմ թշնամուց նեղվելիս։


Առավել ևս մեր հոգիները Լցվեցին մեզ նախատողների նախատինքներով Եվ արհամարհանքներով ամբարտավանների։


և ոչ էլ այն, որ դրանցով գաք ու կանգնեք իմ առաջ։ Քանզի ո՞վ խնդրեց դա ձեզնից, որ գաք ու կոխոտեք իմ գավիթները։


Ուղարկի՛ր, Տե՜ր, քո լույսն ու ճշմարտությունը, Որ առաջնորդեն ինձ և հանեն Դեպի քո սուրբ լեռը և քո բնակության հարկերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ