Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 7:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Մի՞թե ձեր աչքին ավազակների քարայր է դարձել իմ այս տունը, որի վրա իմ անունն է դրված։ Ահավասիկ ես տեսա,- ասում է Տերը։-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Մի՞թե ձեզ համար այս տունը, որն իմ անունով է կոչվել, ավազակների քարանձավ է դարձել։ "Ահա ես տեսա",- ասում է Տերը։-

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 7:11
16 Խաչաձեւ Հղումներ  

դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության վայրից, և արա՛ այն ամենը, ինչ օտարականը կխնդրի քեզնից, որպեսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպես, ինչպես Իսրայելը՝ քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչվել իմ շինած այս տունը։


և ոչ էլ այն, որ դրանցով գաք ու կանգնեք իմ առաջ։ Քանզի ո՞վ խնդրեց դա ձեզնից, որ գաք ու կոխոտեք իմ գավիթները։


նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ, նրանց ողջակեզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, քանզի իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի»։


Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը. ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։


Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի,- ասում է Տերը։ Մի՞թե երկինքն ու երկիրը ես չեմ լցնում,- ասում է Տերը։


Արդարև, նրանք անօրենություններ գործեցին Իսրայելում. շնություն էին անում համաքաղաքացիների կանանց հետ, իմ անունից սուտ պատգամներ էին ասում, որը նրանց չէի հրամայել. ես ինքս դրան իրազեկ և վկա եմ»,- ասում է Տերը։


Ու դուք կգաք, կկանգնեք իմ առաջ, այս Տան մեջ, որի վրա իմ անունն է դրված, և կասեք. “Հրաժարվեցինք բոլոր այն գարշելի գործերը կատարելուց”։


Քո բերանով գոռոզացել ես իմ դեմ և մեծ-մեծ խոսել իմ հասցեին, և ես լսել եմ դրանք”։


Նրանց ասաց. «Գրված է. “Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7բ), այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։


Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Սուրբ Գիրքն ասում է. “Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7), իսկ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։


Իսկ աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք»։


Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ