ԵԼՔ 9:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փարավոնի պաշտոնյաներից նա, ով վախեցավ Տիրոջ խոսքից, իր ծառաներին ու անասունները տուն արեց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարավոնի ծառաներից նա, ով վախենում էր Տիրոջ խոսքերից, իր ծառաներին և հոտերը հավաքեց տների մեջ։ |
Եվ Տերը հաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ Իսրայելի որդիների ոչ մի անասուն չոչնչացավ։
Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։
Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։