Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 9:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Փարավոնի ծառաներից նա, ով վախենում էր Տիրոջ խոսքերից, իր ծառաներին և հոտերը հավաքեց տների մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Փարավոնի պաշտոնյաներից նա, ով վախեցավ Տիրոջ խոսքից, իր ծառաներին ու անասունները տուն արեց,

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 9:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Խոսքն արհամարհողը կկործանվի, իսկ պատվիրանից վախեցողը կվարձատրվի։


Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։


Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։


Քանի որ Տերն է ստանձնում նրանց դատը, և նա կկողոպտի նրանց կողոպտողների անձը։


Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։


Հետևյալ օրը Տերն արեց այդ բանը, այսինքն՝ եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, իսկ Իսրայելի որդիների հոտերից մեկ հատ էլ չսատկեց։


Իսկ ով որ ուշադրություն չդարձրեց Տիրոջ խոսքերին, դաշտում թողեց իր ծառաներին և իր հոտերը։


Փարավոնը վերադարձավ և եկավ իր տունը։ Այս էլ չազդեց նրա սրտին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ