Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Եվ Տերը հաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ Իսրայելի որդիների ոչ մի անասուն չոչնչացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Հետևյալ օրը Տերն արեց այդ բանը, այսինքն՝ եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, իսկ Իսրայելի որդիների հոտերից մեկ հատ էլ չսատկեց։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 9:6
10 Խաչաձեւ Հղումներ  

Կարկուտը հարվածեց եգիպտացիների ողջ երկիրը, այն ամենը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտում եղած ողջ բուսականությանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը։


Մովսեսն ասաց. «Հնարավոր չէ այդպես անել, որովհետև եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ պիտի զոհենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և եթե եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ զոհենք նրանց առաջ, մեզ կքարկոծեն։


Ես կզատորոշեմ եգիպտացիների հոտերը Իսրայելի որդիների հոտերից, և Իսրայելի որդիներից ոչինչ չի կորչի”»։


Եվ Աստված ժամ նշանակեց ու ասաց. «Վաղն իսկ Տերը կիրագործի այդ բանը երկրի վրա»։


Սակայն Իսրայելի որդիների ապրած Գեսեմ երկրում կարկուտ չտեղաց։


Կեսգիշեր եղավ, և Տերը հարվածեց եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ փարավոնի գահաժառանգ անդրանիկից մինչև բանտարկված գերու անդրանիկը, նաև անասունների բոլոր առաջնածիններին։


Այդ գիշեր ես պիտի անցնեմ եգիպտացիների ողջ երկրով և պիտի հարվածեմ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուն։ Եվ եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև ես եմ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ