Հակոբն առավ խնկենու, ընկուզենու և սոսու դալար ճյուղեր ու շերտ առ շերտ հանեց դրանց կեղևը, և երևաց սպիտակը։
ԵԼՔ 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը նրան ասաց. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա ասաց. «Գավազան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա պատասխանեց. «Գավազան»։ |
Հակոբն առավ խնկենու, ընկուզենու և սոսու դալար ճյուղեր ու շերտ առ շերտ հանեց դրանց կեղևը, և երևաց սպիտակը։
Եղիսեեն նրան ասաց. «Ի՞նչ անեմ քեզ։ Ասա՛ ինձ, թե ի՛նչ կա քո տանը»։ Նա ասաց. «Քո աղախնի տանը ոչինչ չկա, բացի ձիթայուղից, որով օծվում եմ»։
Եվ Մովսեսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրա ու վերադարձավ Եգիպտոս։ Մովսեսն իր ձեռքում ուներ այն գավազանը, որ Աստված էր տվել իրեն։
Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ։ Երբ նա ելնի դեպի ջուրը, կանգնի՛ր նրա առջև՝ գետափին, քո ձեռքում բռնած այն գավազանը, որ օձ դարձավ։
«Եթե փարավոնը խոսի ձեզ հետ ու ասի՝ “Մեզ նշան կամ հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կասես. “Ա՛ռ քո գավազանը, գետնի՛ն գցիր փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ կդառնա”»։
Այլ պիտի պաշտպանի տնանկին, և պիտի հանդիմանի երկրի խոնարհներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։
Տասը արջառից ու ոչխարից մեկը, ինչպես նաև հովվի գավազանի տակ հաշվված տասը անասունից մեկը պատկանում են Տիրոջը։
Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։