Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Եղիսեեն նրան ասաց. «Ի՞նչ անեմ քեզ։ Ասա՛ ինձ, թե ի՛նչ կա քո տանը»։ Նա ասաց. «Քո աղախնի տանը ոչինչ չկա, բացի ձիթայուղից, որով օծվում եմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եղիսեն ասաց նրան. «Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Կինն ասաց. «Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալյուրից և կուժի մեջ եղած մի քիչ յուղից։ Ահա մի երկու փայտի կտոր եմ հավաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ և երեխաներիս համար. այն կուտենք ու հետո կմեռնենք»։


Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսեեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տերն ինձ քո մոտից չի վերացրել»։ Եղիսեեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրա լինի»։


Եղիսեեն ասաց. «Գնա՛ և քո բոլոր դրացիներից դատարկ ամաննե՛ր խնդրիր, և թող քիչ չլինեն։


Տերը նրան ասաց. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա ասաց. «Գավազան»։


Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ նկանակ և քիչ թվով մանր ձկներ»։


Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի՝ վե՛ր կաց և քայլի՛ր»։


իբրև տրտմածներ, բայց շարունակ ուրախ ենք, իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։


Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ