ԵԼՔ 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, գնա՛, և ես կբացեմ քո բերանը. դու կասես այն, ինչ պետք է ասել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ հիմա գնա՛. ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես»։ |
Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։
Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շուրթերին։ Եվ ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը և կասեմ ձեզ, թե ի՛նչ պետք է անեք։
Իմ բերանը հաստատեց սուր սուսերի պես և ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպես մի ընտիր նետ և թաքցրեց իր կապարճի մեջ։
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
Մովսեսն ասաց. «Սրանով դուք կիմանաք, որ Տերն է ուղարկել ինձ այս բոլոր գործերը կատարելու համար, և ոչ թե ես ինձանից եմ անում դրանք.
Եվ երբ ձեզ տանեն դատարան հանձնելու, նախապես մի՛ մտահոգվեք և մի՛ մտածեք, թե ի՛նչ պիտի խոսեք, այլ ինչ որ այդ ժամին ձեզ տրվի, ա՛յդ խոսեք, որովհետև դո՛ւք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։
Պատահեց, որ Հիսուսը մի տեղ աղոթքի էր կանգնած. և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»։
Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»։
Նաև ինձ համար, որպեսզի ինձ խոսք տրվի՝ բացելու բերանս և համարձակությամբ հայտնելու Ավետարանի խորհուրդը,
Ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ, իմ պատգամները կդնեմ նրա բերանը, և նա նրանց կասի այն, ինչ ես կպատվիրեմ նրան։