Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Տերն ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 4:11
18 Խաչաձեւ Հղումներ  

Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


Նա ամպերով պարուրեց երկինքը Եվ անձրև պատրաստեց երկրի համար, Խոտ բուսեցրեց լեռների վրա, Կանաչություն՝ մարդկանց ծառայելու համար։


Բերեց դիպցրեց իմ բերանին և ասաց. «Ահա այդ դիպավ քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները, և քո մեղքերը կսրբի քեզնից»։


Ուր ձեր հայրերը փորձեցին ինձ, Քննեցին ինձ և տեսան իմ գործերը։


Եվ Տերը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խոսքը քո բերանը դրեցի։


Իսկ ես ասացի. «Տե՛ր, ո՛վ դու Տեր, ահա ես նույնիսկ խոսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»։


Երեկոյան՝ մինչև նրա գալը, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր. նա բաց արեց բերանս նախքան առավոտյան նրա՝ ինձ մոտ գալը։ Երբ բերանս բացեցի, այլևս չէի կարող լուռ մնալ։


Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա։ Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին, ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի ունեցած կլինի»։


կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներն ավետարանվում են։


որպեսզի կույրերի աչքերը բացես և խավարի մեջ նստած կալանավորներին հանես բանտից ու զնդանից։


Եվ ահա, համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։


Եվ իսկույն բացվեցին նրա բերանը և լեզուն. խոսում էր և օրհնում Աստծուն։


Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիվահարի խոսքեր չեն, մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բանալ»։


Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։


Ականջը լսում, աչքը տեսնում է. երկուսն էլ Տիրոջ գործերն են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ