Դու ավելի շատ չարություն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստվածներ ու ձուլածո կուռքեր պատրաստել տվեցիր, որպեսզի ինձ բարկացնես, և ինձ մոռացության մատնեցիր։
ԵԼՔ 34:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քեզ համար կուռք աստվածներ չձուլես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձուլածո աստվածներ չկերտես քեզ համար։ |
Դու ավելի շատ չարություն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստվածներ ու ձուլածո կուռքեր պատրաստել տվեցիր, որպեսզի ինձ բարկացնես, և ինձ մոռացության մատնեցիր։
Քեզ համար կուռքեր չպատրաստես ո՛չ երկնքում եղածների, ո՛չ երկրի վրայի, ո՛չ էլ երկրի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ։
Շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցիր նրանց. իրենց համար ձուլածո հորթ ստեղծեցին և երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. “Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ Եգիպտոսից”»։
Ամեն մարդ, գիտությունից զրկված, ապուշ դարձավ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամոթահար եղան, որովհետև սուտ բաներ ձուլեցին, և նրանց մեջ շունչ չկա.
Եվ արդ, որովհետև Աստծու զարմն ենք, չպետք է խորհենք, թե աստվածայինը նման է ոսկուն, արծաթին կամ քարին՝ քանդակված մարդու խելքով ու ճարտարությամբ։
և տեսնում եք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայի նահանգից այս Պողոսը, բազում ժողովրդի համոզելով, դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։
«Անիծյալ լինի նա, ով կպատրաստի կոփածո կամ ձուլածո կուռք, արվեստագետի ձեռքի գործ, ու այն գաղտնի կպաշտի, քանի որ պիղծ է Տիրոջ համար»։ Եվ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Ամեն»։
քեզ համար կուռքեր չշինես ոչ մի արարածի կերպարանքով, որ կա վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի ներքին մասում՝ ջրերի մեջ։
Եվ նա իր մորը վերադարձրեց հազար հարյուր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նվիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածո կուռք շինելու համար։ Հիմա այն քեզ եմ վերադարձնում»։