Այդ ազգերը թեպետ Տիրոջից վախենում էին, բայց իրենց քանդակած կուռքերին էին ծառայում։ Նրանց որդիներն ու որդիների որդիները մինչև այսօր վարվում են այնպես, ինչպես իրենց նախնիները։
Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայելի, Տերը՝ Աստված, այսպես է ասում. նախ յուրաքանչյուրդ հրաժարվե՛ք ձեր ընթացքից, ապա և լսե՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծեք ձեր նվերներով ու ձեր ընթացքով,
երբ դուռս դնեմ նրանց դռների, սեմս՝ նրանց սեմերի մոտ։ Նրանք պարիսպներ են կանգնեցրել իմ ու իրենց միջև, իրենց կատարած անօրենությամբ պղծել են իմ սուրբ անունը։ Խորտակեցի նրանց իմ բարկությամբ և սպանելով։
«Անիծյալ լինի նա, ով կպատրաստի կոփածո կամ ձուլածո կուռք, արվեստագետի ձեռքի գործ, ու այն գաղտնի կպաշտի, քանի որ պիղծ է Տիրոջ համար»։ Եվ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Ամեն»։
Ձեր մեջ թող չգտնվի այր կամ կին, ազգ կամ ցեղ, որի միտքը Տիրոջից՝ իր Աստծուց շեղված լինելով՝ գնա ու պաշտի այդ ազգերի կուռքերին։ Ձեր մեջ ոչ մեկը բուսած դառն ու դաժան արմատ չլինի։
Եվ նա իր մորը վերադարձրեց հազար հարյուր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նվիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածո կուռք շինելու համար։ Հիմա այն քեզ եմ վերադարձնում»։