Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 32:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցիր նրանց. իրենց համար ձուլածո հորթ ստեղծեցին և երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. “Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ Եգիպտոսից”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Նրանք շուտով շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցի իրենց։ Ձուլածո հորթ շինեցին իրենց համար, երկրպագեցին նրան, զոհեր մատուցեցին նրան և ասացին. “Սրանք են քո աստվածները, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեցին Եգիպտոսի երկրից”»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 32:8
18 Խաչաձեւ Հղումներ  

Արքան խորհեց ու ոսկե երկու հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բավական է մինչև Երուսաղեմ գնաք։ Ահա քո աստվածները, ո՜վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին եգիպտացիների երկրից»։


Դեռ ավելին, երբ իրենց համար ձուլածո հորթ պատրաստեցին և ասացին՝ “Սրանք են այն աստվածները, որ մեզ Եգիպտոսից հանեցին” և մեծամեծ անպատվություններ արեցին,


Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, Եվ ապրեցրեց նրանց իրենց վշտերից։


Ձեզ համար ոսկե ու արծաթե աստվածներ չպատրաստեք։


Պանդուխտին մի՛ չարչարեք և մի՛ նեղեք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։


Եվ վերցրեց նրանց ձեռքից, կաղապարի մեջ ձուլեց և ձուլածո մի հորթ պատրաստեց։ Եվ ասացին. «Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ եգիպտացիների երկրից»։


Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։


որ քսակից ոսկեղեն եք հանում, արծաթ եք կշռում կշեռքով և ոսկերիչներ վարձում, որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, և խոնարհվելով երկրպագում եք դրանց։


Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,-


Նրանք այլևս իրենց զոհերը թող չզոհաբերեն սնոտի կուռքերին, որոնց հետևելով պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար հավիտենական օրենք թող լինի։


Զոհ մատուցեցին դևերին և ոչ թե Աստծուն, կուռքերին, որոնց չէին ճանաչում, որոնք նոր էին ու ժամանակավոր, և որոնց չէին ճանաչում ձեր հայրերը։


Եվ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև անօրեն արարք կատարեց քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, և որոնք այդքան շուտ շեղվեցին այն ուղուց, որ պատվիրել էի նրանց, և իրենց համար ձուլածո կուռքեր պատրաստեցին”։


Տեսնելով, որ մեղանչել եք Տիրոջ՝ մեր Աստծու առջև, ձեզ համար ձուլածո կուռքեր եք պատրաստել, շեղվել եք այն ուղուց, որ Տերն էր պատվիրել,


Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ, խոսեցին նրանց հետ ու ասացին.


որովհետև օտար աստվածների հետևելով՝ պոռնկացան, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատվիրանները լսելով։ Նրանք այդպես չարեցին։


Ապա Գեդեոնը նրանց ասաց. «Ձեզանից մի բան եմ խնդրում. ամեն մարդ իր ավարից մի գինդ թող տա ինձ»։ Նրանց գինդերը ոսկի էին, քանի որ իսմայելացիներ էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ