Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 34:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Կպահես Բաղարջակերաց տոնը. Կանխոց ամսին, ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես, քանի որ Կանխոց ամսին ես դուրս եկել Եգիպտոսից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Կպահես Բաղարջակերաց տոնը. ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես Աբիբ ամսվա որոշյալ ժամանակին, որովհետև Աբիբ ամսվա մեջ դուրս ելար Եգիպտոսից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 34:18
15 Խաչաձեւ Հղումներ  

Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նվիրված Բաղարջակերաց տոնն է. յոթ օր բաղարջ հաց պիտի ուտեք։


որովհետև դուք ելնում եք այսօր՝ Կանխոց [𝕸 Ավիվ] ամսին։


Երբ տեսավ, որ այդ հաճելի է հրեաներին, ավելի առաջ գնաց ու Բաղարջակերաց օրերին Պետրոսին էլ բռնեց։


Մոտեցավ Բաղարջակերաց տոնը, որը կոչվում էր Պասեք։


Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները հնար էին փնտրում, թե Հիսուսին նենգությամբ ինչպե՛ս ձերբակալեն և սպանեն։


Բաղարջակերաց տոնը կպահեք։ Կանխոց ամսին յոթ օր բաղարջ հաց կուտեք, ինչպես պատվիրել եմ ձեզ, որովհետև դուք այդ ժամանակ ելաք եգիպտացիների երկրից։ Իմ առաջ դատարկաձեռն չերևաս։


«Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի։


Տերն այն գիշեր անքուն մնաց, որպեսզի նրանց դուրս բերի եգիպտացիների երկրից. դրա համար այդ գիշերը Իսրայելի որդիների համար սերնդեսերունդ պիտի լինի հսկումի գիշեր։


«Առաջին ամսի տասնչորսերորդ օրը Տիրոջ զատիկն է։


Նույն ամսի տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։


Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք,


«Տարվա մեջ երեք անգամ ինձ համար տոն կկատարեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ