Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։
ԵԼՔ 33:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսը, վերցնելով իր վրանը, խփեց բանակատեղիից դուրս՝ մեկուսի մի տեղում։ Եվ այն կոչվեց Վկայության խորան։ Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնվող Վկայության խորանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը վերցրեց վրանը և այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, և այն կոչեց ժողովի վրան։ Ամեն ոք, ով փնտրում էր Տիրոջը, գնում էր դեպի ժողովի վրանը, որը բանակատեղիից դուրս էր գտնվում։ |
Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տիրոջը հուսացի. Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ։
Հոթորը՝ Մովսեսի աները, ողջակեզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Եվ Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ գնացին հաց ուտելու Տիրոջ առջև։
Մովսեսն ընդառաջ ելավ իր աներոջը, երկրպագեց նրան և համբուրեց նրան։ Ողջագուրվեցին խաղաղությամբ, և նրանց տարավ իր վրանը։
Երբ Մովսեսը դեպի խորանն էր գնում, ողջ ժողովուրդը, ամեն մեկն իր վրանի դռան մոտ կանգնած, ուշադիր հետևում էր նրան, մինչև որ նա մտնում էր խորանը։
ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
Թեպետև կմեծացնեն իրենց երեխաներին, անզավակ կմնան մարդկանցից, քանի որ վա՜յ նրանց. իմ մարմինը նրանցից է։
Այնտեղ ձեր նեղության ժամանակ կգտնեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, եթե փնտրեք նրան ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։