Նա մտավ քարայրն ու այնտեղ օթևանեց։ Եվ ահա նրան հասավ Տիրոջ խոսքը, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
ԵԼՔ 33:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը շարունակեց. «Ահա իմ առաջ մի տեղ կա. կանգնի՛ր այս ժայռի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց. «Ահա ինձ մոտ մի տեղ կա. կանգնի՛ր այդ ժայռի վրա։ |
Նա մտավ քարայրն ու այնտեղ օթևանեց։ Եվ ահա նրան հասավ Տիրոջ խոսքը, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին, Երկնքի հաստատությունը Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։
Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը, Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։ Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։
նրանց իմ Տան մեջ և իմ պարսպի ներսում ավելի պատվավոր տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, նրանց հավիտենական մի անուն կտամ, որ չի կորչելու։
«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե իմ ճանապարհներով գնաս և իմ հրամանները պահես, դու կդատես իմ տունը, և եթե պահես իմ գավիթները, քեզ կտամ, որ շրջեն դրանց մեջ, որ կանգնած են ահա։
Դու մնա՛ այստեղ՝ ինձ մոտ, և քեզ կհաղորդեմ այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, և նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրև ժառանգություն”։
Ակամա սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, կանգնի քաղաքի դռան մոտ և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խոսքը։ Ժողովուրդը թող նրան ընդունի իր մոտ, նրան տեղ տա, և նա բնակվի նրանց հետ։