1 Բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին՝ նրան լսելու նպատակով։
1 Բոլոր մաքսավորներն ու մեղավորները մոտենում էին նրան, որ լսեին։
Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։
Իսկ երբ անօրենը հետ կանգնի իր գործած անօրենությունից, իրավունք ու արդարություն անի, ինքն իր հոգին փրկելու է,
Բայց Օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը, որովհետև որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ։
Ողջ ժողովուրդը, նաև մաքսավորները, լսելով, ընդունեցին Աստծու արդարությունը՝ մկրտվելով Հովհաննեսի մկրտությամբ։
Եվ ահա վերջիններ կան, որ առաջին կդառնան, և առաջիններ, որ կլինեն վերջին»։
Այնպես որ, եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ կլինի. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։