ԵԼՔ 26:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խորանը ծածկելու համար այծի մազից հյուսված տասնմեկ վարագույրներ կպատրաստես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այծի մազից վարագույրներ կպատրաստես՝ որպես ծածկոց վրանի վրա. այդպիսի տասնմեկ վարագույր կպատրաստես։ |
«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։
Վարագույրների ավելացած մասերը թող թափվեն խորանի կողքերին. վարագույրների ավելորդ մնացած կես մասով կծածկես խորանը հետևի կողմից։
Խորանի ծածկը կպատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրա էլ մի ծածկ կդնես կապույտ մորթուց։
Կպատրաստես հիսուն ոսկե օղակներ և վարագույրները միմյանց կմիացնես օղակներով։ Այսպիսով կստացվի խորան։
Ամեն մի վարագույրի երկարությունը պետք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնությունը՝ չորս կանգուն։ Տասնմեկ վարագույրների չափսերը նույնը պետք է լինեն։
Հինգ կտորները իրար կմիացնես առանձին և վեց կտորները՝ առանձին։ Վեցերորդ կտորը կծալես խորանի ճակատին։
Ամեն մեկը ինչ որ գտնում էր՝ կապուտակ, ծիրանի և կարմիր մանվածք, բեհեզ, այծի մազ, խոյի կարմիր ներկված մորթիներ, կապույտ ներկված մորթիներ, բերում էր։
Տերը պիտի գա, և Սիոն լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջը եղած ամեն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկվեն ողջ փառավորությամբ, բորբոքված կրակի լույսի ու ծխի նման։
Գեթսոնի որդիները պահպանելու են Վկայության խորանը, խորանի արտաքին ծածկոցը և դռան վարագույրը,
Մաքրե՛ք նաև բոլոր հագուստները, կաշվե բոլոր անոթները, մազից գործած ու փայտից պատրաստված ամեն ինչ»։
նրանք թող կրեն խորանի տանիքը, Վկայության խորանը, արտաքին վարագույրները, խորանի վրա գցվող կապույտ ծածկոցը, Վկայության խորանի դռան վարագույրը,
այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։