Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 35:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Բոլոր կանայք հոժարակամ այծերի մազ էին մանում հմտությամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Սրտանց ցանկացող և մանելու վարպետություն ունեցող բոլոր կանայք այծի մազ մանեցին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 35:26
8 Խաչաձեւ Հղումներ  

և ամեն մեկը բերեց իր սրտից բխածը։ Նրանք Տիրոջն էին նվիրաբերում այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Վկայության խորանի, նրա պարագաների և սրբազան զգեստների համար։


Հմուտ մասնագետները արհեստավորների հետ պատրաստեցին խորանի տասը վարագույր՝ կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր նրբահյուս բեհեզից. դրանք զարդարեցին ասեղնագործ քերովբեներով։


Եվ բոլոր տղամարդիկ ու կանայք հոժարակամ գալիս էին՝ կատարելու այն բոլոր գործերը, որ Տերը պատվիրել էր անել Մովսեսի միջոցով։ Իսրայելի որդիները նվերներ էին մատուցում Տիրոջը։


Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապույտ, ծիրանի ու կարմիր գույնի թելեր ու բեհեզ էին հյուսում և նվեր բերում։


Իշխանները բերում էին զմրուխտե քարեր, եփուդի ու լանջապանակի համար անհրաժեշտ քարեր,


Մովսեսը կանչեց Բեսելիելին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր սրտում ունեին իմաստություն, և որոնց Աստված հանճար էր պարգևել, բոլորին, ովքեր հոժար կամքով ուզում էին ձեռնարկել ու ավարտել այդ գործը։


Քանդեց Տիրոջ տան մոտ գտնվող կադեսականների տունը, որտեղ կանայք Աստարտի կուռքերի համար ծածկոցներ էին գործում։


Ձեռքը օգուտին մեկնած՝ անձանձրույթ մատներով իլիկ է պտտում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ