Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Տերը պիտի գա, և Սիոն լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջը եղած ամեն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկվեն ողջ փառավորությամբ, բորբոքված կրակի լույսի ու ծխի նման։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Տերը Սիոն լեռան բոլոր բնակավայրերում և ժողովատեղերի վրա ցերեկը ամպ, իսկ գիշերը՝ ծուխ ու կրակի պայծառ, այրող բոց կստեղծի, որովհետև ամբողջ փառքի վրա մի ամպհովանի կլինի։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 4:5
25 Խաչաձեւ Հղումներ  

Ցերեկը նրանց առաջնորդեցիր ամպի սյունով, իսկ գիշերը՝ հրի սյունով՝ լուսավորելով նրանց ճանապարհը, որով գնում էին։


Երկիրը շաղախվեց նրանց արյունով Եվ պղծվեց նրանց գործերով, Որովհետև պոռնկացան իրենց ընթացքով։


Ալելուիա Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից Եվ խիստ կամենում նրա պատվիրանները։


Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։


Մենք նվաղեցինք քո բարկությունից Եվ քո զայրույթից խռովվեցինք։


Առավոտյան Տերը հրի ու ամպի սյան միջով նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։


Տիրոջ փառքն իջավ Սինա լեռան վրա, և ամպն այն ծածկեց վեց օր։ Եվ յոթերորդ օրը Տերը ամպի միջից կանչեց Մովսեսին։


«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։


Խորանը ծածկելու համար այծի մազից հյուսված տասնմեկ վարագույրներ կպատրաստես։


Եվ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանան հարստության մեջ։


Ահա մեր փրկության քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղեմ քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժվելու, հավիտյանս հավիտենից չեն շարժվելու նրա վրանների ցցերը, և չեն խզվելու դրանց պարանները,


«Պիտի պահպանեմ այդ քաղաքը, որպեսզի փրկեմ դա՝ ինձ և իմ ծառա Դավթի համար»։


մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։


Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։


Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։


որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ