Երազ տեսավ. ահա երկրի վրա հաստատված մի սանդուղք, որի ծայրը հասնում էր մինչև երկինք, և Աստծու հրեշտակները ելնում-իջնում էին դրա վրայով։
ԵԼՔ 25:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն Քավության վրա։ Նրանց դեմքերը թող նայեն միմյանց, որպեսզի քերովբեների երեսները հայեն Քավությանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քերովբեները վերևից տարածած պիտի լինեն թևերը՝ իրենց թևերով ծածկելով կափարիչը։ Դրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն և քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։ |
Երազ տեսավ. ահա երկրի վրա հաստատված մի սանդուղք, որի ծայրը հասնում էր մինչև երկինք, և Աստծու հրեշտակները ելնում-իջնում էին դրա վրայով։
Սրբարանի ներսում դրեց նոճու փայտից պատրաստված երկու քերովբեներ։ Մեկի բարձրությունը տասը կանգուն էր։
Երկու քերովբեները դրեց ներսի սենյակում և նրանց թևերը տարածեց. մի քերովբեի մեկ թևը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբեի մեկ թևը՝ մյուս պատին։ Նրանց մյուս թևերը սենյակում գալիս միանում էին իրար։
Քերովբեները թևերը տարածել էին տապանակի վրա, և նրանք վերևից ծածկում էին տապանակն ու դրա սրբությունները։
Նրան հայտնեց նաև խնկերի զոհասեղանի մաքուր ոսկու կշռաչափը և նմուշն այն քերովբեների, որոնք իրենց թևերը տարածելով՝ պետք է հովանի անեին Տիրոջ Ուխտի տապանակի վրա։
Քերովբեներից մեկը թող լինի Քավության մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին։ Երկու քերովբեներ կանես դրա երկու ծայրերին.
Որ կողմն ընթանում էին ամպն ու հողմը, կենդանի էակներն էլ գնում էին, և անիվները նրանց հետ բարձրանում էին, որովհետև այդ անիվների մեջ կենդանի ոգի կար։
Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։
Եվ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ պիտի բարձրանան ու իջնեն Մարդու Որդու վրա»։
Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինների շարքը դասեց մահապարտների պես, որովհետև տեսարան դարձանք աշխարհի՝ թե՛ հրեշտակների և թե՛ մարդկանց համար։
որպեսզի այժմ եկեղեցու միջոցով Աստծու բազմապատիկ իմաստությունը հայտնվի երկնքի մեջ գտնվող իշխանություններին ու պետություններին,
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Նրա վրա կանգնած էին փառքի քերովբեները, որ հովանի էին անում քավության սեղանի վրա։ Դրանց մասին այժմ մեկ առ մեկ խոսելու կարիք չկա։
Նրանց հայտնվեց նաև, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այդ պատգամները, որոնք այժմ պատմում են ձեզ նրանց միջոցով և ավետարանվում երկնքից ուղարկված Սուրբ Հոգով։ Հրեշտակները կցանկանային գոնե աղոտ կերպով տեսնել այդ։
Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։