Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Քերովբեները թևերը տարածել էին տապանակի վրա, և նրանք վերևից ծածկում էին տապանակն ու դրա սրբությունները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Որովհետև քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա, և քերովբեները վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Նրա վրա կանգնած էին փառքի քերովբեները, որ հովանի էին անում քավության սեղանի վրա։ Դրանց մասին այժմ մեկ առ մեկ խոսելու կարիք չկա։


թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն Քավության վրա։ Նրանց դեմքերը թող նայեն միմյանց, որպեսզի քերովբեների երեսները հայեն Քավությանը։


Երկու քերովբեները դրեց ներսի սենյակում և նրանց թևերը տարածեց. մի քերովբեի մեկ թևը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբեի մեկ թևը՝ մյուս պատին։ Նրանց մյուս թևերը սենյակում գալիս միանում էին իրար։


Քահանաները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներսի մասը, իր տեղը՝ Սրբություն սրբոց, և տեղադրեցին քերովբեների թևերի ներքո։


Լծակները դուրս էին մնացել և դրանց գլուխները երևում էին սրբությունից, սրբարանի դիմաց, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մնում մինչև այսօր։


Այն թող ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով, իսկ դրա վրա կապույտ ձորձ գցեն, և ապա հագցնեն բռնակները։


Նրա շուրջը սերովբեներ կային, որոնցից յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը և երկուսով էլ թռչում էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ