Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 25:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես և կդնես Քավության երկու ծայրերի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Երկու ոսկյա քերովբեներ կպատրաստես կափարիչի երկու ծայրերի վրա. դրվագելով կշինես դրանք։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 25:18
15 Խաչաձեւ Հղումներ  

Նրա վրա կանգնած էին փառքի քերովբեները, որ հովանի էին անում քավության սեղանի վրա։ Դրանց մասին այժմ մեկ առ մեկ խոսելու կարիք չկա։


Սա այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին՝ Իսրայելի Աստծու ներքո, ու իմացա, որ դրանք քերովբեներ են։


Եվ այն մարդուն, որ պատմուճան էր հագել, ասաց. «Մտի՛ր այդ անիվների միջև, որ քերովբեների տակ են, բուռդ լցրո՛ւ այդ քերովբեների միջև եղող կրակե ածուխներով ու շա՛ղ տուր քաղաքի վրա»։ Եվ իմ աչքի առաջ նա մտավ։


Նրան հայտնեց նաև խնկերի զոհասեղանի մաքուր ոսկու կշռաչափը և նմուշն այն քերովբեների, որոնք իրենց թևերը տարածելով՝ պետք է հովանի անեին Տիրոջ Ուխտի տապանակի վրա։


Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբեների միջև նստած Զորությունների Տիրոջ Ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, Աստծու Ուխտի տապանակի հետ գնացին։


Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։


Տապանակի կափարիչը, որ կոչվելու է Քավություն, կպատրաստես մաքուր ոսկուց, երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ։


Քերովբեներից մեկը թող լինի Քավության մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին։ Երկու քերովբեներ կանես դրա երկու ծայրերին.


Սրբություն սրբոցի սրահում երկու քերովբեներ պատրաստեց փայտից և դրանք պատեց ոսկով։


այնպես, որ նրանց գնդիկներն ու ճյուղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջությամբ քանդակազարդ, մեկ կտոր մաքուր ոսկուց։


Երբ այդ մարդը մտնում էր, քերովբեները կանգնած էին տաճարի աջ կողմում. ծխի ամպն էլ լցրել էր ներքին գավիթը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ