Բոլոր նրանք, որ նրանց շրջակայքում էին բնակվում, օգնում և զորացնում էին նրանց ձեռքերը՝ տալով արծաթ, ոսկի, կահ-կարասի ու անասուն. ընծաներով ու նվերներով լիացնում էին նրանց։
ԵԼՔ 25:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ասա՛ Իսրայելի որդիներին, և նրանցից ընծանե՛ր առեք ինձ համար։ Ընդունե՛ք բոլոր նրանցից, ովքեր սիրով են մատուցում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ ընծա բերեն ինձ։ Ամեն մարդուց, ում սիրտը հոժար է, վերցրե՛ք իմ ընծան։ |
Բոլոր նրանք, որ նրանց շրջակայքում էին բնակվում, օգնում և զորացնում էին նրանց ձեռքերը՝ տալով արծաթ, ոսկի, կահ-կարասի ու անասուն. ընծաներով ու նվերներով լիացնում էին նրանց։
Տոհմերի իշխանները, որոնք եկան Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը, նվերներ տվեցին Աստծու տանը՝ տաճարի շինության համար։
Ողջակեզներ էին մատուցում նաև ամսագլուխներին, շաբաթ օրերին, Տերունական տարեկան բոլոր սուրբ տոներին և Տիրոջ առջև ակամա գործած բոլոր մեղքերի համար։
Նաև այն բոլոր հրեաները, որոնք պանդուխտ են Բաբելոնում՝ ժողովուրդ թե քահանաներ, որոնք արծաթ և ոսկի ունեն, թող իրենց հետ վերցնեն և տանեն Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը,
Իսրայելի որդիների տասանորդները, որ հատկացնելու են Տիրոջն իբրև տուրք, տվեցի ղևտացիներին՝ որպես ժառանգություն։ Դրա համար էլ ասացի, որ նրանք ժառանգություն չպիտի ունենան Իսրայելի որդիների մեջ»։
Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։
Իմ սիրտը նվիրված է այն ամենին, ինչ պատվիրել է Տերն Իսրայելին, Ժողովրդի զորավորնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։