Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 18:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Իսրայելի որդիների տասանորդները, որ հատկացնելու են Տիրոջն իբրև տուրք, տվեցի ղևտացիներին՝ որպես ժառանգություն։ Դրա համար էլ ասացի, որ նրանք ժառանգություն չպիտի ունենան Իսրայելի որդիների մեջ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 որովհետև Իսրայելի որդիների տասանորդները, որ ընծայում են Տիրոջը որպես բարձրացնելու ընծա, ես տվեցի ղևտացիներին իբրև ժառանգություն։ Այս պատճառով նրանց ասացի, որ նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 18:24
10 Խաչաձեւ Հղումներ  

Ցորենի երախայրիքը և ծառերի բերքը, ինչպես նաև գինին ու ձեթը կբերենք քահանաներին՝ Աստծու տան գանձարան։ Ղևտացիներն էլ թող շրջեն և հավաքեն մեր երկրի ողջ տասանորդը։


Դրանից հետո բոլոր հրեաները Տիրոջ տաճարի գանձատուն էին բերում ցորենի, գինու և ձեթի տասանորդները։


Հողի բերքի՝ ցանքսի արդյունքի և ծառերի պտուղների մեկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում՝ իբրև Տիրոջ սրբություն։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


«Խոսի՛ր ղևտացիների հետ ու ասա՛ նրանց. “Եթե Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես ձեզ եմ տվել, դուք էլ դրանից պետք է տուրք տաք Տիրոջը՝ տասանորդի մեկ տասներորդը։


Ղևիի ցեղի մեկ ամսական և ավելի մեծ տարիք ունեցող արական սեռին պատկանողների թիվն ըստ հաշվառման՝ 23,000 հոգի։ Սրանք հաշվառման ենթարկված Իսրայելի որդիների մեջ չընդգրկվեցին, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց վիճակ չէր նախատեսված։


Այդ իսկ պատճառով ղևտացիներն իրենց եղբայրների նման բաժին ու ժառանգություն չունեն, քանի որ Տերն ինքն է նրանց բաժինն ու ժառանգությունը, ինչպես որ ասաց նրանց։


Երբ երրորդ տարում քո ստացվածի տասանորդն առանձնացնես, երկրորդ մի տասանորդ կտաս ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն, և թող ուտեն քո քաղաքներում և հագենան։


Բայց Ղևիի ցեղին բաժին և ժառանգություն չտրվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես նրանց ասել էր Տերը։ Սրանք են այն բաժինները, որ Մովսեսը բաժանեց Իսրայելի որդիներին Մովաբի Ռաբովթում՝ Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ