Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 24:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց ու ասաց. «Կկատարենք այն բոլոր պատգամները, որ տվել է Տերը, և կլսենք»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մովսեսը եկավ և ժողովրդին պատմեց Տիրոջ բոլոր խոսքերն ու բոլոր օրենքները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց և ասաց. «Կկատարենք Տիրոջ բոլոր խոսքերը, որ ասել է»։

Տես գլուխը



ԵԼՔ 24:3
23 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք բարձր ձայնով ու եղջերափող հնչեցնելով երդվեցին Տիրոջը։


Ամբողջ Հուդան ուրախացավ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդվեցին և հոժարակամ փնտրեցին Նրան, ու հայտնվեց նրանց, և Տերը համատարած հանգստություն պարգևեց նրանց։


Իմ անօրենությունները ես անձամբ գիտեմ, Եվ իմ մեղքերն իմ առջև են միշտ։


Ժողովուրդը միահամուռ պատասխան տվեց ու ասաց. «Այն ամենը, ինչ ասել է Աստված, կկատարենք ու կլսենք»։ Մովսեսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։


Աստծուն թող մոտենա միայն Մովսեսը, իսկ մյուսները թող չմոտենան։ Բայց ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանա»։


Նա, վերցնելով Ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի։ Եվ ասացին. «Այն ամենը, ինչ ասել է Տերը, կկատարենք ու կլսենք»։


որ ավանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ երկաթի հնոցից՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին և ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի, և դուք իմ ժողովուրդը կլինեք, իսկ ես՝ ձեր Աստվածը”։


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ես ուխտ կնքեցի ձեր հայրերի հետ այն օրը, երբ նրանց փրկեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից և ասացի.


և իմ Հոգով, որ կա ձեր մեջ, քաջալերվե՛ք»։


Չէ՞ որ դուք բոլորդ մի Հայր ունեք. մի Աստված չստեղծե՞ց ձեզ, ինչո՞ւ է, որ յուրաքանչյուրդ թույլ եք տալիս ձեր եղբորը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը։


«Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և պահի՛ր նրա պատգամները և նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները քո կյանքի բոլոր օրերին։


«Եվ այժմ, Իսրայե՜լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր ուսուցանում եմ քեզ, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալիս է ձեզ։


Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, որոնք դուրս էին եկել եգիպտացիների երկրից,


Տեսե՛ք, ես ձեզ սովորեցրի օրենքն ու իրավունքը, ինչ որ Տերն էր ինձ պատվիրել, որպեսզի դրանք կիրառվեն այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։


Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր որդիներին և ասաց նրանց. «Լսի՛ր, Իսրայե՛լ, այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ։ Սովորե՛ք և հետևե՛ք, որ կիրառեք դրանք։


Դու մնա՛ այստեղ՝ ինձ մոտ, և քեզ կհաղորդեմ այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, և նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրև ժառանգություն”։


«Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Տերը՝ մեր Աստվածը, հրամայեց ուսուցանել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք՝ ժառանգելու։


Ժողովուրդն ասաց Հեսուին. «Այդպես չէ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։


Հեսուն ասաց ժողովրդին. «Ահա դուք ինքներդ ձեր վկաներն եք, որ դո՛ւք Տիրոջն ընտրեցիք՝ նրան պաշտելու համար»։ Նրանք ասացին. «Վկա ենք»։ Նա ասաց.


Ժողովուրդը Հեսուին ասաց. «Տիրոջը՝ մեր Աստծուն պիտի պաշտենք և նրա ձայնին պիտի անսանք»։