Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 34:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ես ուխտ կնքեցի ձեր հայրերի հետ այն օրը, երբ նրանց փրկեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից և ասացի.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես ձեր հայրերի հետ ուխտ կնքեցի այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 34:13
24 Խաչաձեւ Հղումներ  

Տերն Իսրայելի որդիներին մի մարգարե ուղարկեց և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսի երկրից, ձեզ դուրս բերեցի ծառայության տնից,


որովհետև Տերն է մեր Աստվածը, նա հանեց մեզ և մեր հայրերին եգիպտացիների երկրից՝ ծառայության տնից, մեզ համար նա մեծամեծ նշաններ գործեց, պահպանեց մեզ մեր անցած ամբողջ ճանապարհին, պահպանեց բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։


Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,-


Դու մոտեցի՛ր ու լսի՛ր, ինչ որ Տերը՝ մեր Աստվածը, կասի, և մեզ հաղորդի՛ր այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, կասի քեզ։ Մենք կլսենք ու կկատարենք”։


Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց ու ասաց. «Կկատարենք այն բոլոր պատգամները, որ տվել է Տերը, և կլսենք»։


Չէ՞ որ այն օրը, երբ ես նրանց հանեցի եգիպտացիների երկրից, ու մինչև այսօր, ամեն առավոտ կանուխ, ձեր հայրերին խստագույնս խրատեցի և ասացի. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին”, բայց նրանք չլսեցին։


որ ավանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ երկաթի հնոցից՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին և ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի, և դուք իմ ժողովուրդը կլինեք, իսկ ես՝ ձեր Աստվածը”։


Ձեր հայրերի հետ ոչինչ չխոսեցի և ոչ էլ պատվեր տվեցի նրանց ողջակեզների և զոհերի մասին այն օրը, երբ նրանց հանեցի եգիպտացիների երկրից։


Մովսեսը, կանչելով Իսրայելի բոլոր որդիներին, ասաց նրանց. «Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ ձեր առաջ արեց Տերը Եգիպտոսում փարավոնի, նրա ծառաների ու նրա ամբողջ երկրի նկատմամբ.


որովհետև ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ կատարել այս բաները։


Եվ հիշի՛ր, որ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատվիրանները»։


Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։


Ամենուր կհայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանա նրան սպանելու համար, որից հետո թող բարձրանա ամբողջ ժողովրդի ձեռքը։


գոռոզամտանաս ու մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, որը հանեց քեզ եգիպտացիների երկրից՝ քո ստրկության տնից,


այլ նրա համար, որ Տերը սիրում էր ձեզ և ուզում էր պահել այն երդումը, որ տվել էր ձեր հայրերին։ Տերը հզոր ձեռքով ու բարձր բազկով հանեց ձեզ ու փրկեց ստրկության տնից՝ եգիպտացիների փարավոնի ձեռքից։


զգո՛ւյշ եղիր, որ չմոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


“Ես՝ Տերը, քո Աստվածն եմ, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք,


Տերը, խոսքն ուղղելով Երեմիային, ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ