Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։
ԵԼՔ 23:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո երկրում անսերմ տղամարդ և ամուլ կին չեն լինելու։ Ես ավելացնելու եմ քո կյանքի տարիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո երկրում վիժող և ամուլ չի լինի։ Ես կավելացնեմ քո օրերի թիվը։ |
Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։
Իսահակը տկարանալով մեռավ խոր ծերության մեջ և միացավ իր նախնիներին։ Նրան թաղեցին իր որդիները՝ Եսավն ու Հակոբը։
Դավիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարեն Իսրայելի վրա թագավորեց իր որդի Սողոմոնը։
Գերեզման ես իջնելու ժամանակին հնձված հասուն ցորենի պես, կամ ինչպես ժամանակին մեկտեղված կալի շեղջը։
Այնտեղ չի լինելու մանկահասակ և կամ ծեր, որ լցրած չլինի իր կյանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին հարյուր տարեկան պիտի լինի, իսկ հարյուր տարեկանում մեռնողը մեղավոր և անիծյալ պիտի համարվի։
Օրհնյալ կլինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները և քո ոչխարների հոտերը։
Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։
Օրհնյալ կլինես դու բոլոր ազգերից ավելի։ Ձեր մեջ ամուլ և անծնունդ չի լինի, ոչ էլ ձեր անասունների մեջ։