Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 65:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Այնտեղ չի լինելու մանկահասակ և կամ ծեր, որ լցրած չլինի իր կյանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին հարյուր տարեկան պիտի լինի, իսկ հարյուր տարեկանում մեռնողը մեղավոր և անիծյալ պիտի համարվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Այնտեղ այլևս չպիտի լինի ընդամենը մի քանի օր ապրած մանուկ և ոչ էլ իր օրերը չլրացրած ծեր, որովհետև հարյուր տարեկանում մեռնողը երիտասարդ կհամարվի, հարյուր տարին չլրացրածն անիծյալ կհամարվի։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 65:20
8 Խաչաձեւ Հղումներ  

Գերեզման ես իջնելու ժամանակին հնձված հասուն ցորենի պես, կամ ինչպես ժամանակին մեկտեղված կալի շեղջը։


Բարու փոխարեն ինձ չար հատուցեցին, Որոշեցին ինձ անժառանգ թողնել մարդկանց մեջ։


Բայց դա հասել է Զորությունների Տիրոջ ականջին։ «Եվ ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու»,- ասում է Զորությունների Տերը։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Երուսաղեմի հրապարակներում դարձյալ կնստեն ծերունիներ ու պառավներ, յուրաքանչյուրն իր ձեռքին ցուպ՝ մեծ տարիքի պատճառով։


Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ