Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։
ԵԼՔ 21:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկը մտադրվելով նենգությամբ սպանի իր նմանին, անգամ եթե փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, նրան պիտի պոկել զոհասեղանից ու սպանել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե մեկն իր հարևանի դեմ ոխ ունենա և նենգությամբ սպանի նրան, դու նույնիսկ իմ զոհասեղանից վերցրո՛ւ նրան, որ մեռնի։ |
Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։
Հովիդայե քահանան պատվիրեց զորքի հարյուրապետներին՝ ասելով. «Դո՛ւրս բերեք նրան շարքերից, և ով որ գնա նրա հետևից, թող սրով սպանվի»։ Քահանան չէր ուզում, որ նա Տիրոջ տանը սպանվի։
Եթե որևէ մեկը երկաթե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։
Ես խոսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ և անտեսեցիք Տիրոջ խոսքերը, չսաստվեցիք և սկսեցիք բարձրանալ լեռը։
ապա իմացե՛ք. եթե Տիրոջ անունից մարգարեի ասածը չի կատարվում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խոսքը չէ. մարգարեն ամբարշտությամբ է խոսել, նա չպիտի ապրի”»։
«Անիծյալ լինի նա, ով նենգությամբ կհարվածի իր մերձավորին»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Քանզի եթե կամավոր ենք մեղանչում ճշմարտությունն իմանալուց և ընդունելուց հետո, ուրեմն մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում։
մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառքերին հայհոյելուց,