Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 21:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Եթե սպանությունը կատարվել է ոչ թե սպանողի կամքով, այլ Աստված է մատնել նրա ձեռքը, ապա սպանողին թող ցույց տրվի մի տեղ, որտեղ նա ապաստան կգտնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Իսկ եթե դիտմամբ չի արել, այլ Աստված գցեց նրա ձեռքը, ապա ես քեզ համար պիտի սահմանեմ մի տեղ, որպեսզի նա այնտեղ փախչի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 21:13
13 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհիի՛ որդիներ։ Թողե՛ք նա այդպես անիծի, քանզի Տերն է ասել նրան, որ անիծի Դավթին։ Ո՞վ կարող է նրան ասել՝ “Ինչո՞ւ ես այդպես վարվում”»։


Իսկ նա այդպես չմտածեց, ինքն իր մտքում այդպես չխորհեց, այլ մտադրվեց բնաջնջել ոչ քիչ ազգերի։


որովհետև երկյուղածն անհետացավ երկրից, և չկա արդար մարդկանց մեջ. բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը։


Ղևտացիներին տրվելիք քաղաքներից վեցը պետք է լինեն ապաստանի քաղաքներ, որոնք ապաստան պիտի ծառայեն սպանություն գործած փախստականների համար։ Այս քաղաքներից բացի, նրանց պիտի տաք ևս քառասուներկու քաղաքներ։


«Մի՛ խախտիր քո մերձավորի այն սահմանները, որ հաստատել են քո հայրերը՝ իբրև ժառանգություն, որը Տերը՝ քո Աստվածը, այդ երկրում քեզ է տալու իբրև ժառանգություն»։


Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.


Դավիթը Սավուղին ասաց. «Ինչո՞ւ ես մարդկանց խոսքին հավատում, որ ասում են, թե՝ “Դավիթն ուզում է սպանել քեզ”։


Սավուղը Դավթին ասաց. «Դու ավելի արդար մարդ ես, քան ես, քանի որ դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի։


Նա ոչխարների փարախների հանդիպեց ճանապարհին։ Այնտեղ մի քարայր կար։ Սավուղը մտավ այնտեղ հանգստանալու։ Դավիթն ու նրա մարդիկ քարայրի ներսի մասում էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ