Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Հովիդայե քահանան պատվիրեց զորքի հարյուրապետներին՝ ասելով. «Դո՛ւրս բերեք նրան շարքերից, և ով որ գնա նրա հետևից, թող սրով սպանվի»։ Քահանան չէր ուզում, որ նա Տիրոջ տանը սպանվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Հովիադա քահանան հրամայեց հարյուրապետերին, որոնք նշանակված էին զորքերի վրա, և ասաց նրանց. «Դրան դո՛ւրս հանեք շարքերի միջից, և ով կգնա նրա ետևից, սրով սպանե՛ք», որովհետև քահանան ասել էր. «Թող նա չսպանվի Տիրոջ տանը»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:15
10 Խաչաձեւ Հղումներ  

«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Սո՛ւր, սո՛ւր, սրվի՛ր ու մոլեգնի՛ր,


Ապա նրանց ասաց. «Պղծե՛ք այդ տունը և այն դիակներո՛վ լցրեք, դո՛ւրս ելեք, կոտորե՛ք և հարվածե՛ք այդ քաղաքին»։


Հովիդայե քահանան ելավ և պատվիրեց հարյուրապետներին ու զորքի հրամանատարներին և ասաց նրանց. «Սրան Աստծու տնից դո՛ւրս հանեք, հետևե՛ք նրան ու սրով սպանե՛ք»։ Քանի որ քահանան ասաց. «Նա Տիրոջ տան մեջ թող չմեռնի»։


Հովիդայեն նրանց տվեց Դավիթ արքայի սուսերները, վահաններն ու զենքերը, որ պահվում էին Աստծու տանը։


Յոթերորդ տարում Հովիդայե քահանան Տիրոջ տուն կանչեց հարյուրապետներին, թիկնապահներին ու սուրհանդակ զինվորներին, ու նրանց Տիրոջ անունով երդվեցնելով՝ նրանց ցույց տվեց արքայի որդուն։


Ամբողջ քաղաքը տակնուվրա եղավ, ժողովուրդը խռնվեց. բռնելով Պողոսին՝ քարշ տվեցին տաճարից դուրս, և դռներն իսկույն փակվեցին։


և տեսավ, որ արքան, ինչպես կարգն է, կանգնել է սյան մոտ, իսկ երգիչներն ու փողհարները՝ նրա շուրջը։ Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր և փող հնչեցնում։ Գոթողիան պատառոտեց իր հագուստները և աղաղակեց՝ ասելով. «Դա՜վ է, դա՜վ»։


Նրան բռնեցին, և երբ իրենք արքունի տուն տանող երիվարների ճանապարհով ընթանում էին, սպանեցին նրան։


Եթե մեկը մտադրվելով նենգությամբ սպանի իր նմանին, անգամ եթե փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, նրան պիտի պոկել զոհասեղանից ու սպանել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ