Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ երբ Աբենները վերադարձավ Քեբրոն, Հովաբը նրան քաշեց դռնից ներս՝ նրա հետ ծածուկ խոսակցություն ունենալու համար, և այնտեղ խոցեց նրա փորը՝ իր եղբայր Ասայելի արյան համար. և նա մեռավ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:27
16 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմն ասաց. «Այդ դեպքում գոնե ինձ հետ թող գա իմ եղբայր Ամովնը»։ Արքան ասաց. «Ինչո՞ւ նա գա քեզ հետ»։


«Դուք իմ ոսկորն ու մարմինն եք, ինչո՞ւ եք վերջինը մնում արքային իր տունը հետ բերողների մեջ։


Հովաբը դուրս եկավ Դավթի մոտից, պատգամավորներ ուղարկեց Աբենների հետևից, որոնք նրան վերադարձրին Սեիրմի ջրհորից։ Դավիթն այդ մասին չգիտեր։


Դրանից հետո Դավիթը, իմանալով այդ մասին, ասաց. «Ես և իմ թագավորությունը Տիրոջ առաջ հավիտյան անպարտ ենք Ների որդի Աբենների արյան համար։


Երբ Սավուղի որդի Հեբուսթեն լսեց, որ Աբենները մահացել է Քեբրոնում, նրա ձեռքերը թուլացան, և Իսրայելի բոլոր այրերը վհատվեցին։


Տերը նրա հեղած անմեղ արյունը նրա գլխին դարձրեց, որովհետև նա սրով սպանել է իրենից ավելի արդար և քաջ երկու մարդկանց, և հայրս նրանց այդ սպանության մասին չգիտեր։ Դրանք էին՝ Ներեի որդի Աբենները, որն Իսրայելի սպարապետն էր, և Հեթերի որդի Ամեսային, որը Հուդայի սպարապետն էր։


Դու ինքդ գիտես, թե Շարուհիի որդի Հովաբն ի՛նչ է արել ինձ, ի՛նչ է արել Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին։ Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակվա պես արյուն թափեց, իր կյանքում անպարտ արյուն թափեց՝ ներկելով իր մեջքն ու կոշիկները։


Գաղաադում գտնվող Մանասեի կես ցեղինը՝ Զաբդիայի որդի Հադային, Բենիամինի որդիներինը՝ Աբենների որդի Ասիելը,


Ով թաքցնում է թշնամությունը, հայտնի է դարձնում նենգությունը. խորագետն ատյանում թաքցնում է իր վնասը։


Ապա Նաթանի որդի Իսմայելն իր հետ եղած տասը տղամարդկանցով վեր կացավ, սրով հարվածեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային և սպանեց նրան, որին բաբելացիների արքան երկրի վրա վերակացու էր դրել։


Սպանվածի մերձավորը թող սպանի մարդասպանին. երբ հանդիպի նրան, թող սպանի։


Եթե որևէ մեկը թշնամության հողի վրա հրի մի մարդու կամ չարամտությամբ նրա վրա որևէ իր նետի, ու նա մեռնի


«Անիծյալ լինի նա, ով նենգությամբ կհարվածի իր մերձավորին»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ