ԵԼՔ 17:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսեսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսեսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ինձ մեղադրում և ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ի՞նչ եք ինձ հետ վիճում. ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։ |
Եվ Մովսեսն ասաց. «Տերը լսեց մեր դեմ ուղղված ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առավոտները հագենալու չափ հաց պիտի տա։ Մենք ո՞վ ենք, որ ձեր տրտունջը մեր դեմ եք ուղղում. ձեր տրտունջը Աստծու դեմ է ուղղված»։
Եվ այդ վայրը կոչեց Փորձություն [𝕸 Մասսա] ու Բամբասանք [𝕸 Մերիվա]՝ Իսրայելի որդիների բամբասանքի և Տիրոջը փորձելու և ասելու համար, թե՝ «Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։
Եվ ասացին նրանց. «Թող Աստված տեսնի և դատի ձեզ, քանի որ մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա պաշտոնյաների աչքին և սուր տվեցիք նրա ձեռքը՝ մեզ կոտորելու»։
Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին”»։
Եվ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսից ու Ահարոնից։ Ողջ ժողովուրդը նրանց ասաց. «Ավելի լավ էր՝ մեռնեինք եգիպտացիների երկրում, քան թե այս անապատում։
Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին,
և սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից, և ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կա և ո՛չ ջուր։ Մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։
նրանցից կրտսերը հորն ասաց. “Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը”։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։
Այժմ ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ կամենալով աշակերտների վզին դնել մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը, ո՛չ էլ մենք չկարողացանք տանել։
Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար միաբանեցիք՝ փորձելու Տիրոջ Հոգին։ Ահա դռան մոտ են ամուսնուդ թաղողները, որոնք քեզ էլ հիմա դուրս կհանեն»։
Տիրոջը՝ ձեր Աստծուն, բարկացրիք նաև Հրայրյացում [𝕸 Տավերա], Փորձությունում [𝕸 Մասսա] ու Ցանկության գերեզմաններում [𝕸 Կիվռոտ-Հատտաավա]։
Այս բանը Սամուելին դուր չեկավ, քանի որ ասել էին. «Մեզ թագավո՛ր տուր, որ մեզ դատի»։ Սամուելն աղոթքի կանգնեց Տիրոջ առջև,