Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 16:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եվ Մովսեսն ասաց. «Տերը լսեց մեր դեմ ուղղված ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առավոտները հագենալու չափ հաց պիտի տա։ Մենք ո՞վ ենք, որ ձեր տրտունջը մեր դեմ եք ուղղում. ձեր տրտունջը Աստծու դեմ է ուղղված»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Մովսեսն ասաց. «Տերը երեկոյան ձեզ ուտելու միս, իսկ առավոտյան կշտանալու չափ հաց տալիս կիմանաք, որ Տերը լսել է իր դեմ ձեր արած տրտունջը։ Իսկ մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ Տիրոջ դեմ»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 16:8
17 Խաչաձեւ Հղումներ  

Այնպես որ ով հակառակ է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակ, և նրանք, ովքեր հակառակ են, իրենց վրա դատապարտություն են ընդունում։


և Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ ասեն քեզ։ Նրանք ոչ թե քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագավորեմ իրենց վրա։


Ահա թե ինչու, ով անարգում է այս պատվերը, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ Սուրբ Հոգին շնորհեց ձեզ։


Ով ձեզ լսում է, ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, ինձ է մերժում, և ով ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, և ով ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։


«Մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ, որ այս չար ժողովուրդը տրտնջա իմ առջև։ Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը ձեր դեմ։


Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։


Չտրտնջանք, ինչպես նրանցից ոմանք տրտնջացին և մահվան հրեշտակի ձեռքով կոտորվեցին։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իմ ուղարկածին ընդունողն ինձ է ընդունում, և ինձ ընդունողն ընդունում է նրան, ով ուղարկեց ինձ»։


Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։


Հիսուսը, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք չար բան խորհում ձեր սրտերում։


Քո զայրույթն ու բարկությունը, քո մաղձոտությունն ինձ համար ակներև են, դրա համար էլ դնչկալ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին և հետ պիտի վերադարձնեմ քեզ նույն ճանապարհով, որով եկար։


քանզի հիմարը հիմարություն դուրս կտա և իր սրտում փուչ բաներ կմտածի՝ անօրենություն անելով, Աստծու դեմ հայհոյություն խոսելով, ցրելով քաղցած հոգիներին և ծարաված մարդկանց դատարկ արձակելով։


«Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Արդ, խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Երեկոները միս կուտեք, իսկ առավոտները հացով կհագենաք։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Ասա՛ Իսրայելի որդիների ողջ ժողովրդին. “Եկե՛ք Տիրոջ առաջ, որովհետև լսեց ձեր տրտունջը”»։


Եվ ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսեսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսեսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ինձ մեղադրում և ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։


Իսկ ժողովրդին ասա. “Մաքրվե՛ք մինչև վաղը, քանի որ միս պիտի ուտեք, որովհետև լաց լինելով Տիրոջ առջև՝ ասում էիք. “Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ Եգիպտոսում ավելի լավ էր մեզ համար”։ Արդ, Տերը ձեզ ուտելու միս է տալու, և դուք միս կուտեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ