Տերը Եզեկիային ու Երուսաղեմի բնակիչներին փրկեց Ասորեստանի Սենեքերիմ արքայի ու ամենքի ձեռքից և նրանց բոլոր կողմերից խաղաղություն պարգևեց։
ԵԼՔ 14:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերն այդ օրը Իսրայելի որդիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը տեսավ եգիպտացիների դիակները ծովի ափին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը ծովի ափին մեռած տեսավ եգիպտացիներին։ |
Տերը Եզեկիային ու Երուսաղեմի բնակիչներին փրկեց Ասորեստանի Սենեքերիմ արքայի ու ամենքի ձեռքից և նրանց բոլոր կողմերից խաղաղություն պարգևեց։
Մովաբը՝ հույսիս ավազանը, Եդովմի վրա պիտի ուղղեմ իմ քայլերը. Այլազգիները ինձ հնազանդվեցին»։
Մեղավորները՝ խոտի պես բուսնելով, Եվ անօրենություն գործողները՝ ծաղկելով, Կկործանվեն հավիտյանս հավիտենից,
Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։
Այնժամ հիշեց հին ժամանակները՝ ասելով. «Որտե՞ղ են Մովսեսը և նրա ժողովուրդը, որտե՞ղ է նա, որ երկրից դուրս բերեց հոտերի հովվին, որտե՞ղ է նա, որ նրանց մեջ դրեց Սուրբ Հոգին.
Նա ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ». և նա փրկություն բերեց նրանց
իրենց բոլոր նեղություններից։ Ոչ թե ինչ-որ պատգամաբեր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ Տերն ինքը. և որովհետև նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց և բարձրացրեց նրանց հար ու հավիտյան։
Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։
“Հոժարե՞լ է Աստված մտնել ու ազգերից իր համար ազգ ընտրել փորձությամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ Տերը՝ մեր Աստվածը, գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջև, որպեսզի տեսնես”։
Կուզենայի ձեզ հիշեցնել,- թեև դուք այդ բոլորը գիտեք,- որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, իսկ հետո կորստյան մատնեց անհավատներին։
Տերն ասաց Իսրայելի որդիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, Ամովնի որդիները, Մովաբի որդիները և այլազգիները,
Սամուելն ասաց. «Այսօր ոչ ոք չի սպանվելու, որովհետև Տերն այսօր փրկություն պարգևեց Իսրայելին»։
Այդ օրը Տերը փրկեց Իսրայելին, և պատերազմը հասավ մինչև Բեթ-Ավեն։ Սավուղի հետ եղած ամբողջ ժողովուրդը մոտավորապես տասը հազար էր։ Պատերազմը տարածվել էր Եփրեմի լեռան բոլոր քաղաքներում։