Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Սամուելն ասաց. «Այսօր ոչ ոք չի սպանվելու, որովհետև Տերն այսօր փրկություն պարգևեց Իսրայելին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ Սավուղն ասաց. «Թող այսօր ոչ մի մարդ չմեռցվի, որովհետև Տերն այսօր փրկություն արեց Իսրայելի համար»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տվեց՝ ասելով. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու այն բանի փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։


Դավիթն ասաց. «Ի՞նչ եմ արել ես ձեզ, Շարուհիի՛ որդիներ, որ այսօր իմ դեմ եք ելնում։ Այսօր Իսրայելից ոչ ոք չի մեռնելու։ Մի՞թե ես չգիտեմ, որ այսօր ես եմ թագավորում Իսրայելի վրա»։


Նա վեր կացավ ու այլազգիներին այնքան հարվածեց, որ ձեռքը կպած էր մնացել սրի կոթին։ Տերն այդ օրը մեծ փրկություն պարգևեց։ Զորքը մնաց, բայց միայն դիակապտության համար։


Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։


Եվ Տերն այդ օրը Իսրայելի որդիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը տեսավ եգիպտացիների դիակները ծովի ափին։


Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մեկը, որ օգնական լիներ. և իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմության հաստատեց նրանց։


Բայց Աստծու շնորհով այն եմ, ինչ եմ, և ինձ տրված նրա շնորհն անարդյունք չանցավ. ընդհակառակը, նրանց բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։


Բայց չար մարդիկ ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եվ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։


Ժողովուրդն ասաց Սավուղին. «Քավ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկվի նա, ով Իսրայելին այս մեծ փրկությունը պարգևեց։ Կենդանի է Տերը, նրա գլխի մեկ մազն անգամ գետնին չի ընկնելու, քանի որ Աստծու ժողովուրդը գործեց այս մեղքերը»։ Եվ այդ օրը ժողովուրդը Հովնաթանի համար աղոթքով դիմեց Տիրոջը, և նա մահապատժի չենթարկվեց։


Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց այլազգուն՝ Գողիաթին, Տերը մեծ փրկություն շնորհեց, և այդ տեսնելով՝ ամբողջ Իսրայելն ուրախացավ։ Ինչո՞ւ Դավթին իզուր սպանելով անմեղ արյան մեղքի տակ մտնես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ